Архив рубрики ‘Ուսումնահետազոտական ճամբարներ’

 

Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական այդ փաթեթների շնորհիվ հնարավոր է համատեղել ակտիվ հանգիստը, բարձրորակ ուսումը, ճանապարհորդությունը եւ առողջ ապրելակերպը: Global Bridge ուսումնական կենտրոնն առաջարկում է այս ամառն անցկացնել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ կամ ԱՄՆ-ում գտնվող ուսումնական հաստատություններում:

Ամառային դպրոց Քեմբրիջում

Քեմբրիջ կրթահամալիրը ամառային դպրոց է առաջարկում հուլիսի 6-ից օգոստոսի 16-ը: Դպրոցը տեղակայված է Քեմբրիջ քաղաքի հենց սրտում: Երեխաներն այդ ընթացքում կապրեն հանրակացարանում, ուր նրանց կուղեկցեն ավագները: Հանրակացարաններն ապահովում են գերազանց հարմարություններ հանգիստ եւ ուսումնական առումով արդյունավետ ամառային արձակուրդներ անցկացնելու համար: Ամառային դպրոցում կա նաեւ սպորտային մեծ մարզահամալիր եւ լողավազան:

Սբ. Ջորջի դպրոց (St. George School)

Սբ. Ջորջի դպրոցը բրիտանական միջազգային դպրոց է Շվեյցարիայում, որը հիմնադրվել է 1927թ.-ին: Այն ունի ուսումնական գերազանց ծրագիր` մշակված դպրոցահասակ երեխաների համար: Սբ. Ջորջի ամառային դպրոցի ամառային ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկանների համար: Այս տարիքում հատկապես Սբ. Ջորջի դպրոցի առաջարկած ամառային ծրագիրը յուրօրինակ փորձ է, քանզի դպրոցն իր պատերի ներքո հյուրընկալում է ավելի քան 30 ազգություն ներկայացնող աշակերտների` աշխարհի բոլոր անկյուններից: Դպրոցը տեղակայված է Ժնեւ լճի մոտ` Մոնտրեուքս եւ Վեվեյ քաղաքների մոտակայքում: Դպրոցն առանձնանում է իր փայլուն սպորտային հնարավորություններով, եւ դպրոցի շենքը ներառում է թենիսի դաշտեր, բասկետբոլի խաղահրապարակներ:

 

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոց

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոցը տեղակայված է Բոստոնի թանգարանային շրջանում եւ շրջապատված է քաղաքային գողտրիկ այգիներով: Այն հատկապես կհետաքրքրի արվեստի սիրահարին, ով կարող է օրեր անցկացնել ժամանակակից թանգարաններում: Հանրակացարանն ունի հարմարավետ կեցության բոլոր հնարավորությունները, որը ամառային դպրոցի սաները կարող են վայելել դպրոցի ավագների ամենօրյա օգնությամբ:

Եթե Ձեզ հետաքրքրեցին այս հնարավորությունները, ապա կարող եք վերը նշված եւ մի շարք այլ ամառային դպրոցների մասին մանրամասներ իմանալ Global Bridge ուսումնական կենտրոնից:

 

Global Bridge ուսումնական կենտրոնը պատրաստ է աջակցել ամառային դպրոցների դիմորդներին: Global Bridge-ում կարելի է ճշտել առաջարկված ամառային դպրոցների ծրագրերի մասին մանրամասները, ինչպես նաեւ՝ նախապատրաստվել ամառային դպրոցի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093505555 բջջային հեռախոսահամարով եւ խոսել Քեմբրիջի համալսարանի սան, Global Bridge ուսումնական կենտրոնի հիմնադիր նախագահ Հայկ Հարությունյանի հետ: Նա կպատասխանի ձեր բոլոր հարցերին:

 

 

Реклама

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.

image-d9c791772251b1d2025169a4209859f2e33c9d7b8fe8f3ea8eed17ef3386283d-V IMG_3290Հունիսի 22,  երկուշաբթի

10:00 -10:15 — Ճամբարականների դիմավորում

10:15 — 10:30 — Նախավարժանք,թամզարա պարի ուսուցում, սովորում ենք Կոմիտասյան երգացանկից Կաքավիկ երգը

10:30 — 11:00 — Միջավայրի բարելավում (далее…)

Это слайд-шоу требует JavaScript.

20150610_130642Հունիսի 15, երկուշաբթի

10:00 -10:15 — Ընդունելություն

10:15 — 10:30 — Նախավարժանք

10:30 — 11:00 — Միջավայրի բարելավում (далее…)

Это слайд-шоу требует JavaScript.