Ես ոգևորված եմ իմ աշխատանքով

Posted: 23.03.2021 in Без рубрики

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք գործեցի 1997թ-ից, առ այսօր աշխատում եմ, սովորում եմ, ինքնակրթվում ու ոգևորվում եմ իմ կրթահամալիրում: Այժմ կրթահամալիրում եմ իմ երկու փոքրիկ սեբաստացիներով: Ֆիզարձակուրդից հետո կրթահամալիրում զբաղված եմ մարզական գործունեության ու երկարացված օրվա կազմակերպմամբ: Ես ոգևորված եմ իմ աշխատանքով, քանի որ էությամբ մարզական մարդ եմ: Հասցրել եմ շախմատում առաջին կարգ լրացնել, ինը տարի լողով զբաղվել ու չդադարել մարզվել: Շնորհակալ եմ իմ մենթոր՝ Նաիրա Հարությունյանից, ինձ օգնելու համար, որպեսզի դժվարություններս կարողանամ պատվով հաղթահարել: Մարզական գործունեությունը ներառում է նաև լողի պարապմունքները առաջին դասարանցիների հետ: Լողը առաջին դասարաններում դասվարների հետ ենք կազմակերպում, միասին քայլքով, ընթերցումով հասնում ենք Արևմուտքի փակ լողավազան: «Սահակյան Տաթև և ընկերներ» խմբի հետ հավես նախագծեր ենք իրականացրել՝ Դդմալող, Լողի ստուգատես, տրիատլոնի դասավանդման ժամանակ,նախապես պայմանավորվելով՝ Անուշ Համբարյանի հետ, հինգերորդցիները նույնպես լողում են: Առիթը բաց չեմ թողնում սովորողների հետ լողալու, սակայն կազմակերպումը դրա հնարավորությունը չի տալիս:

Չորրորդ և հինգերորդ դասարաններում մարմնակրթության ժամերը ինձ համար նորը սովորելու, ինքնակրթվելու, մարզվելու, հավեսի ժամեր են: Շատ եմ կարևորում, որ սովորողները պարապումնքին լինեն մարզական հագուստներով, մարզական կեցվածքով, տիրապետեն մարզական կանոններին, որ այդ ամենը դառնա իրենց առօրյայի մաս, քանի որ ես ինքս էլ պարապումնքին միշտ ներկայանում եմ մարզական հագուստով: Սեպտեմբերին կային սովորողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին մասնակցում մարմնակրթության դասին, իսկ հիմա բոլորը մասնակցում են ու անհամբեր սպասում մեր ժամին: Պարապումնքը սկսում ենք նախավարժանքով, իսկ երկրորդ մասը շարժական,ազգային, էստաֆետային խաղեր, մրցումներ, ընկերական հանդիպումներ, քայլարշավներ ենք կազմակերպում:

Երկարացված օրվա ճամբարականները տարատարիք են՝ երկրորդցիներ և հինգերրորդցիներ: Օրվա երկրորդ կեսին համագործակցելով դասվարի հետ ավարտում ենք կիսատ աշխատանքները, հավես նախագծեր ենք անում, բակային խաղեր, հեծանվավարություն, շախմատ, ագարակ ենք այցելում: Շուրջտարյա նախագիծ եմ համարում Սովորող-սովորեցնող նախագիծը, քանի որ իմ հինգերորրդցիները սկզբից դժվարությամբ, բայց հիմա սիրով օգնում են, սովորեցնում իրենցից փոքրիկներին:

Դասվարին կամ առարկայական որևէ ուսուցչի փոխարինելը օգնում է, որ Իմացումի հրճվանք ծրագրի կրողն ու փոխանցողը լինես: Այդ հրճվանքը սովորողների հետ ապրեցի հայրենագիտության ժամին, նրանց ակտիվ մասնակցությունը, իմանալու, սովորելու ցանկությունը ոգևորող էր: Այդ փոխարինումները օգնում են վերհիշել իմացածդ, նորը սովորել, համագործակցել…

Оставьте комментарий