Архив Апрель, 2017

Լողում են Գրիգորյան Մերիի սովորողները…

Реклама

Այսօր առավոտյան ժամը 10:30 ընկեր Անդրանիկը Արևելյան դպրոցում` սովորողների հետ միասին հեծանիվների տեխնիկական զննում էր անցկացնում: Արևելյան դպրոցում կան 12 փոքր և 2 մեծ հեծանիվներ, որոնցից փոքր հեծանիվներն ունեին արգելակը վերանորոգելու խնդիր,մնացածը սարքին էին և անվտանգ հեծանվորդների համար: Խնդրեցինք նաև, որ մեր մեծ հեծանիվներից մեկը փոխարինեն ավելի հարմար ,միջին չափսի հեծանիվով՝ կին հեծանվորդների համար:

Առավոտյան կրկին մարզադաշտում էինք, այս անգամ մեզ հետ ունեինք երկու զուգագուլպա, երկու խնձոր և լիքը ջրի շշեր…

Արևելյան դպրոցում գործում է լրացուցիչ լողի պարապունքների կազմակերպում: Պարապունքները երեքշաբթի և հինգշաբթի օրերին են, դասերից հետո: Լողի պարապունքների կտրոնի արժեքը 8000 դրամ է, որը իր մեջ ներառում է 12 պարապունք մարզչի հետ և ուսուցչի ուղեկցությամբ լաղավազան գնալ- գալը: Լողավազանում գործում է նաև ջրաթերապիա՝ անհատական մոտեցում կարիքավոր երեխաների համար, որի արժեքն է 20000 դրամ: Լողալ իմացող սովորողները կարող եք ձեռք բերել 5000 դրամ արժեք ունեցող կտրոն, որն իր մեջ չի ներառում մարզչի գործնեությունը:Ցանկության դեպքում դիմել կամ զանգահարել՝091 06 38 60: