Архив Декабрь, 2016

img_4690img_4699img_4701img_4711img_4740img_4744

Реклама

Աշխատանքը սկսվում է ժամը 8:30-ին վերջանում է 16:30:Շաբաթական 10 ժամ լող 5 տարեկաների խմբերում և առաջին դասարաներում: Հեծանվային դասաժամերը կազմակերպվում են փոքրաքանակ` 2-4 սովորողներով: Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբի սովորողները թվով 24 են, որոնցից ինքնուրույն, երկու անիվներով հեծանիվ կարողանում են վարել 3 սովորող: Դեկտեմբեր ամսին ունենք արդեն չորս սովորող, որոնք ինքնուրույն են լողում: Դեկտեմբեր ամսին  մասնակցել ենք եռամարտի ստուգատեսին,որը տեղի ունեցավ Արևմտյան դպրոցում,հաղթողները պարգևատրվեցին լողավազան հաճախելու կտրոններով:Հեծանվային երթ ենք կազմակերպել դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ սովորողների հետ միասին մասնակցել ենք պարտեզի ծառատնկման, մաքրման աշխատանքներին: Նոյեմբեր-Դեկտեմբեր ամսիներին նախատեսված սպորտլանդիան հինգ տարեկանների մասնակցությամբ տեղի ունեցավ Արևելյան լանջերում, որին մասնակցեցին Արևելյան և Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները:Չնայած ձմռան ցրտին և սովորողների վատ առողջ լինելուն, լողի հաճախեցին մեծ թվով սովորողներ, բացի Հյուսիսային դպրոցի Կարինե Բաբուջյանի:Հունվարյան օրերին պատրաստվում ենք Եռամարտի ստուգատեսի, եռամարտի տեսադասի և լողը մարմնակրթության բաղկացուցիչ մաս պրեզենտացիաի: Այստեղ՝ կարող եք տեսնել Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը:

img_4276img_4277img_4278img_4282img_4336img_4338img_4268img_4272img_4277img_4278img_4282img_4338img_4342

Սպորտային տոնական օր՝ Արևմտյան դպրոցում: Շնորհակալություն Անդրանիկ Մարգարյանին կազմակերպելու, ոգևորելու և պարգևատրելու համար…

Բոլոր դպրոցներից սովորողները գեղեցիկ հեծանվաերթով հասանք մեր Հյուսիսային դպրոց, որտեղ մեզ անհամբեր սպասում էին…Օգնության ձեռք էր պետք մեկնել, բոլորս միասին մեկ մարդու պես մաքրեցինք այգին,ծառեր տնկեցինք, հեծանվային ուղղին կարգի բերեցինք,բարեկարգման աշխատանքներ կատարեցինք ու նույն ուղիով վերադարձանք դպրոցներ: