Архив Март, 2016

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Summer School

Posted: 23.03.2016 in Без рубрики

https://animrteyan.wordpress.com/2016/03/23/summer-school/

https://maramkrtchyan.wordpress.com

 

Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական այդ փաթեթների շնորհիվ հնարավոր է համատեղել ակտիվ հանգիստը, բարձրորակ ուսումը, ճանապարհորդությունը եւ առողջ ապրելակերպը: Global Bridge ուսումնական կենտրոնն առաջարկում է այս ամառն անցկացնել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ կամ ԱՄՆ-ում գտնվող ուսումնական հաստատություններում:

Ամառային դպրոց Քեմբրիջում

Քեմբրիջ կրթահամալիրը ամառային դպրոց է առաջարկում հուլիսի 6-ից օգոստոսի 16-ը: Դպրոցը տեղակայված է Քեմբրիջ քաղաքի հենց սրտում: Երեխաներն այդ ընթացքում կապրեն հանրակացարանում, ուր նրանց կուղեկցեն ավագները: Հանրակացարաններն ապահովում են գերազանց հարմարություններ հանգիստ եւ ուսումնական առումով արդյունավետ ամառային արձակուրդներ անցկացնելու համար: Ամառային դպրոցում կա նաեւ սպորտային մեծ մարզահամալիր եւ լողավազան:

Սբ. Ջորջի դպրոց (St. George School)

Սբ. Ջորջի դպրոցը բրիտանական միջազգային դպրոց է Շվեյցարիայում, որը հիմնադրվել է 1927թ.-ին: Այն ունի ուսումնական գերազանց ծրագիր` մշակված դպրոցահասակ երեխաների համար: Սբ. Ջորջի ամառային դպրոցի ամառային ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկանների համար: Այս տարիքում հատկապես Սբ. Ջորջի դպրոցի առաջարկած ամառային ծրագիրը յուրօրինակ փորձ է, քանզի դպրոցն իր պատերի ներքո հյուրընկալում է ավելի քան 30 ազգություն ներկայացնող աշակերտների` աշխարհի բոլոր անկյուններից: Դպրոցը տեղակայված է Ժնեւ լճի մոտ` Մոնտրեուքս եւ Վեվեյ քաղաքների մոտակայքում: Դպրոցն առանձնանում է իր փայլուն սպորտային հնարավորություններով, եւ դպրոցի շենքը ներառում է թենիսի դաշտեր, բասկետբոլի խաղահրապարակներ:

 

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոց

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոցը տեղակայված է Բոստոնի թանգարանային շրջանում եւ շրջապատված է քաղաքային գողտրիկ այգիներով: Այն հատկապես կհետաքրքրի արվեստի սիրահարին, ով կարող է օրեր անցկացնել ժամանակակից թանգարաններում: Հանրակացարանն ունի հարմարավետ կեցության բոլոր հնարավորությունները, որը ամառային դպրոցի սաները կարող են վայելել դպրոցի ավագների ամենօրյա օգնությամբ:

Եթե Ձեզ հետաքրքրեցին այս հնարավորությունները, ապա կարող եք վերը նշված եւ մի շարք այլ ամառային դպրոցների մասին մանրամասներ իմանալ Global Bridge ուսումնական կենտրոնից:

 

Global Bridge ուսումնական կենտրոնը պատրաստ է աջակցել ամառային դպրոցների դիմորդներին: Global Bridge-ում կարելի է ճշտել առաջարկված ամառային դպրոցների ծրագրերի մասին մանրամասները, ինչպես նաեւ՝ նախապատրաստվել ամառային դպրոցի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093505555 բջջային հեռախոսահամարով եւ խոսել Քեմբրիջի համալսարանի սան, Global Bridge ուսումնական կենտրոնի հիմնադիր նախագահ Հայկ Հարությունյանի հետ: Նա կպատասխանի ձեր բոլոր հարցերին:

 

 

images

Ամառային դպրոցներ կան գրեթէ  Եվրոպական բոլոր երկրներում Ֆինլանդիաում, Կիպրոսում, Լիբանանում, ինչպես նաև Հայաստանում: Ամառային դպրոցները հիմնականում 2-4 շաբաթ տևողությամբ մասնագիտական հավաքներ են, որոնց մասնակցելու համար առաջին հերթին պետք է դիմել՝ հիմնականում առցանց հայտադիմումը լրացնելով, կազմակերպիչներին ներկայացնելով մասնագիտական հետաքրքրությունների մասին ամփոփ շարադրություն, ինքնակենսագրական և մեկ կամ երկու երաշխավորագիր: Ամառային դպրոցների մրցակցությունը բավականին մեծ է հատկապես այն դեպքերում, երբ ամառային դպրոցի կազմակերպիչները տրամադրում են մասնակի կամ ամբողջական կրթաթոշակներ, որոնց միջոցով հնարավոր է հոգալ նույնիսկ վիզայի և ավիափոխադրման ծախսերը: Սովորաբար ամառային դպրոցի համար ժամանող մասնակիցներին դիմավորում են օդանավակայանում և ուղեկցում հյուրատուն: Ամառային դպրոցի ընթացքում մասնագիտական խորը քննարկումները զուգակցվում են նաև տվյալ երկրի տեսարժան վայրեր այցելելով: Ամառային դպրոց բարեհաջողությամբ ավարտողները ստանում են մասնակցության վկայական, իսկ ուսանողական ամառային դպրոցների պարագայում շատ հաճախ նաև կրեդիտային համակարգի համար անհրաժեշտ մի քանի կրեդիտներ:Ամառային դպրոցների ցանկով հարուստ է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները:

 

 

IMG_7191

21.03

  • ՈՒսումնասիրում ենք ամառային դպրոցը այլ երկրներում:
  • Համեմատում ենք մեր դպրոցն այդ դպրոցների հետ:
  • Քննարկում ենք Ամառային դպրոցի կարևորության մասին:
  • Օգտվում ենք համացանցից ներբեռնում ենք հետաքրքիր նյութեր և նկարներ:

 

22.03

Բարեփոխումներ մեր Ամառային դպրոցում:

  • Ինչն է լավ և ինչը վատ:
  • Գովազդում ենք <<Մխիթար Սեբաստացի>> կրթ.Ամառային դպրոցը համացանցում:
  • Գովազդը հասանելի ենք դարձնում այլ ազգի մարդկանց սոց.ցանցերի օգնությամբ:
  • Սովորողների հետ թարգմանում ենք ռուսերեն,անգլերեն և այլն:

23.03

  • Սովորողների հետ միասին նախագծում ենք Ամառային դպրոցի բացօթյա լողավազանի վայրը:
  • Կատարում ենք լողափի չափագրում և ձևավորում:
  • Քարտեզագրում:
  • Միջավայրի բարելավում:
  • Ամառային արշավների, ճամփորդություների, ճամբարների քննարկում:

24.03

  • Համով <<Ամառային դպրոց >>թարմ և սննդարար սննդամթերքով:
  • Ճամբարակաների մասնակցությունը սննդի կազմակերպմանը:
  • Բանջարեղենի մշակում սովորողների հետ միասին:
  • Կենդանիների խնամք:
  • Բույսերի խնամք:

25.03

  • Մարզական Ամառային դպրոց:
  • Մարզաձևվերից որոնք են ամռանը շատ կիռարվում:
  • Նախագծում ենք հեծանվային վազքուղի:
  • Ապահով և անվտանգ միջավայրի ստեղծում: