Архив Сентябрь, 2015

IMG_6498
Ավստրալացի գիտնականները համոզված են, որ լողը դրական ազդեցություն է ունենում երեխաների մտավոր ունակությունների վրա: Հետազոտությանը մասնացել են շուրջ 200 երեխաներ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ ԱՄՆ-ից:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ այն երեխաները, որոնք լողալ են սովորում կյանքի առաջին տարիներին, ավելի հեշտ եւ շուտ են ընկալում նորույթները: Նրանք իրենց հասակակիցներից տարբերվում են զարգացած խոսքով, մաթեմատիկական ունակություններով, ինչպես նաեւ նկարելու եւ ներկելու ձիրքով: Հետազոտողները պնդում են, որ դա կօգնի երեխաներին մանկապարտեզից դպրոց տեղափոխվելու համար:

Ընդ որում նշվում է, որ ունակությունները կախված չեն երեխաների սեռային պատկանելիությունից եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական մակարադակից: Մասնագետները նաեւ հիշեցրել են լողի պարապմունքների ժամանակ անվտանգություն ապահովելու մասին:

Реклама

IMG_6198

Լողի առողջարարական ամենից բնորոշ հատկությունն այն է, որ լողորդը մշտապես օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից:

Ջրում կատարվող շարժումները մեծ պահանջ են ներկայացնում սիրտ-անոթային համակարգին: Սակայն լողալիս սրտի աշխատանքի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ ջրի գործադրած ճնշումը հեշտացնում է արյան շրջանառությունը: Լողով մարզվող մարդկանց մոտ մեկ րոպեում սրտի կատարած կծկումներն ավելի քիչ են քան չմարզվողների մոտ, ուստի այդ քիչ կծկումներով դեպի աորտա, այնուհետև բոլոր օրգան համակարգեր է մղում նույնքան արյուն, որքան չմարզվածների կրկնակի անգամ կծկումները: (далее…)

IMG_6242

Իրականացվող նախագծեր

1 Լողուսուցում 5 տարեկաներին
2 Լողուսուցում 1 դասարաներում
3 Լողուսուցում 4 դասարաններում

Ընդհանուր աշխատակարգ (далее…)

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.