Архив Август, 2015

Չլմփոց

Posted: 12.08.2015 in Без рубрики
Реклама

Это слайд-шоу требует JavaScript.

IMG_4874

IMG_4949

IMG_4964 - Copy - Copy
Այսօր մեր ճամբարին միացան նաև երեք նոր ճամբարական՝Նարեն,Հենրիկը և Գարիկը:Մենք նրանց հետ շատ շուտ մտերմացանք և հավեսին ուրախ օր անցկացրեցինք:Նարեն հինգերորդ դասարան է մեզանից ամենամեծն է ու ընկեր Գայանեի օգնականը:Հենրիկը մեզ նման լողալ շատ է սիրում ու տուն գնալ չի ուզում:Գարիկը գեղարվեստի ճամբարից է մեզ միացել,քանի որ այնտեղի ճամբարը էլ չի գործում:Նոր ընկերներ ունենալը իսկսկսն տոն է:

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.

Это слайд-шоу требует JavaScript.

IMG_4908
Այսօր բնագիտական հետաքրքիր փորձ կատարեցինք կապված լողի,Սևանի և Սև ծովի հետ: Վերցրեցինք ծորակից քաղցրահամ ջուր և ձուն մեջը դրեցինք, ձուն իջավ ջրի հատակը: Քաղցր ջուրը մեր Սևան էր, որտեղ դժվար է լողալ: Հետո այդ նույն ջրին ավելացրեցինք աղ և ջուրը դարձավ Սև ծովի ջուր: Սև ծովի ջրի մեջ իջեցրինք ձուն ու ա~յ քեզ հրաշք…ձուն լողում էր ջրի երեսին:

Это слайд-шоу требует JavaScript.

IMG_4809

IMG_4835

IMG_4825
Գարիկը շատ լավ տղա է:Դեռ մեզանից ու մեր դպրոցից գլուխ չի հանում, բայց ոչինչ կսովորի: Զարմացանք, որ չուզեց լողալ…Շախմատիստ է դառնալու, որովհետև շախմատ խաղալ է սիրում: Գարիկը պատճառ հանդիսացավ, որ ընկեր Գայանեն Գարիկի ապագա ուսուցչին ու մեր ընկեր Սոնային շախմատ խաղալ սովորեցնի: Ընկերական խաղից հետո հաղթող ճանաչվեց Գարիկի նոր ուսուցչուհին՝ ընկեր Արմինեն: